կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 17:38
Տարածաշրջան

Ֆրանսիան նեղացրեց թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ

Ֆրանսիան նեղացրեց թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր նշելու որոշումը. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիրը` Ապրիլի 24-ը հիշատակման օր հռչակելու մասին: Տիեզերական իրավունքի համաձայն` հայկական տեսակետները պարտադրելն ի հեճուկս է խոսքի ազատությանը: Նախագահ Մակրոնն այս որոշմամբ նեղացրեց Ֆրանսիայում ապրող 700 հազար թուրք բնակչությանը: Անխուսափելի է, որ այս որոշումը բացասական է ազդելու մեր հարաբերությունների վրա: Թուրքիան առաջարկում է ստեղծել Համատեղ պատմական հանձնաժողով` 104  տարի առաջ տեղի ունեցած դեպքերը հետազոտելու համար: Մակրոնը փորձում է նախընտրական քարոզչության շրջանակներում վաստակել հայերի վստայության քվեն. նա պատմության մեջ կհիշատակվի որպես ամենապոպուլիստ առաջնորդներից մեկը: Պատմական փաստ է, որ Ֆրանսիան «Ազատագրական պայքարի» ժամանակ օկուպացրել էր Անատոլիայի մի մասը, և հայ ընդվզողները խթանել են ժողովրդի հանդեպ կազմակերպված անմարդկային կոտորածները: Աշխարհի ամեն տեղ ապրող թուրքերն ու մուսուլմանները չեն մոռանա հայերի կողմից 500.000 օսմանցիների կոտորածը: Մակրոնը ձայներ հավաքելու համար, մեր դիվանագետներին սպանած ահաբեկչական կազմակերպությունների այսօրվա ժառանգներին գոհացնելու նպատակով է այս որոշումն ընդունել: Այս դիրքորոշմանն ամեն առիթով անհրաժեշտ պատասխանը կտանք». – նշված է հայտարարության մեջ:

Մակրոնի հրամանագրին է անդրադարձել նաև ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը նշել է, որ այս որոշումը Թուրքիայի համար արժեք չունի: