Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի` երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները «գործնականում զրո արձագանք է տվել» Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններին:
«Եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենայինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն: Եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենայինք որակապես այլ օրակարգ: Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ: Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է: Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք: Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի, և՝ ոչ այնքան: Մենք ամերիկացիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրենք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրենք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ: Այնպես որ, այո՛, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում: Այո՛, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ասել էր. «ԱՄՆ-ը շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ` իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեցին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով ու առանցքով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ են, ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել: Իսկ ինչպե՞ս արձագանքեցին: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել` համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք Բ կետից կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում, և ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, ու դուք պետք է տեսնեիք, որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»: