Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է կառավարության կազմը հաստատել` ըստ իրենց առաջարկած նախագծի: Ազգային ժողովում խմբակցությունն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրեց նախագիծը` 14 նախարարություն և 3 փոխվարչապետ:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց նախագծի հիմքում, որն, ի դեպ, նաև կառավարություն են ուղարկել, սուպերվարչապետական համակարգի վերացումն ու խորհրդարանական վերահսկողության մեծացումն է։
«Առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուցվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը: Առաջարկում ենք պահպանել գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետերից մեկին»,- ներկայացրեց նա:
Ըստ պատգամավորի` մի երկրում, որի ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այն կանոնակարգող, ազատ մրցակցությունն ապահովող նախարարություն փակելը սխալ է: «Գուցե զարգացած գյուղատնտեսություն ունեցող շատ երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, հետևաբար` կարելի է փակել: Պարզ է` վատ է աշխատել, բայց կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատեցնել այն»,- նշեց նա:
ԼՀԿ-ի ներկայացրած նախագծով նույնպես օպտիմալացումներ են նախատեսվում, հստակ թվեր, սակայն, չկան, ընդ որում` Մարուքյանը վստահ է՝ կրճատվողների թիվն էապես ավելի քիչ կլինի, քան կառավարության առաջարկած տարբերակում: