|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական տեսաուղերձն է հրապարակել, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հնդկական սերիալների դեմ պայքարել:
«Ես դեմ եմ սերիալների արգելմանը, բայց միաժամանակ պետք է ստեղծել աշակերտների համար այլ բովանդակություն, որը նրանց կհետաքրքրի և սերիալներին կփոխարինի: Հետաքրքիր բովանդակություն ստեղծելով, սերիալները կկորցնեն իրենց հետաքրքրությունը և վարկանիշ չեն ունենա»,- ասաց նախարարը: Նրա խոսքով գաղափար կա, որ ցերեկային ժամերին հեռուստաալիքներով ցուցադրվեն դպրոցականների դասընթացների հետ կապված հետաքրքիր դասախոսություններ, դպրոցական նյութի վերաբերյալ խոսեն ու հարցերին պատասխանեն ուսուցիչներն ու դասախոսները:
Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ԿԳՆ նոր թիմի համար խնդիր է դրված այնպես մշակել կրթական քաղաքականությունը, որխեսզի կրթությունը դառնա հետաքրքիր: Ըստ նախարարի, կա մի հետաքրքիր ռեսուրս` Բուն TV-ն, որտեղ շատ հետաքրքիր դասախոսություններ կան տարբեր առարկաներից:
«Այնպես որ վերջ ենք տալիս սերիալներ նայելուն: Նայում ենք Բուն TV-ն, մինչև որ ԿԳՆ-ն զուգահեռ ստեղծի ուսումնական հարթակ, որտեղ կլինեն դասախոսություններ տարբեր առարկաների վերաբերյալ»,- ասաց նախարարը: