Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես ինձ Հայաստանի քաղաքացի համարում եմ, բայց կառավարության նշած այդ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:
«Եթե մտածում են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է նշել տոն, ապա՝ 1999 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչո՞ւ այդ օրն էլ չենք նշում որպես Քաղաքացու օր։ Ինձ համար դա ավելի մեծ տոն էր։ Հեղափոխության ընկալումը ինձ համար այլ է։ Սա ուղղակի իշխանափոխություն էր»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Ըստ նրա՝ այս քայլը հանրությանը երկրում առկա չլուծված խնդիրներից հեռու պահելու մի նոր փորձ է. «Սա նոր շոու է եւ ուրիշ ոչինչ։ Մարդկանց ամեն օր մի նոր բան եմ հրամցնում, որ հեռու պահեն հիմնական խնդիրներից։ Իրենց ծրագրում ոչ մի ծրագրային դրույթ չկար, ոչ մի աշխատատեղերի բացման դրույթ չտեսանք, բայց մարդիկ Քաղաքացու օր են ուզում նշել»,- ընդգծեց Կյուրեղյանը:
Նա նաեւ չի կարողանում հասկանալ, թե ո՞ր քաղաքացու օրն են ուզում նշել. «Այն քաղաքացու, որ սահմանադրորեն աշխատանքի իրավո՞ւնք ունի, բայց արդեն դիմում է գրել, որ օր առաջ պետք է ազատվի աշխատանքից։ Ո՞ր քաղաքացու, էն 800 հազար «լոդր» քաղաքացիների՞, որոնք աշխատել չեն սիրում մեր երկրում, որոնք նպաստի համար աշխատանքից հրաժարվում են։ Ո՞ր քաղաքացու, էն 10 հազար շարիկ գլորողների՞, չգիտեմ իրենք ո՞ր քաղաքացուն նկատի ունեն»:
Դիտարկմանը, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Քաղաքացու օրը Հանրապետության երկրորդ կարեւոր օրն է՝ Անկախության տոնից հետո, Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Առավել եւս, եթե դա Կրթության եւ գիտության նախարարն է ասել, երեւի ինքը ուզում է դոկտորական պաշտպանի այդ թեմայով։ Անկեղծ ասած, ես այս կառաավորությունից որեւէ լուրջ բան չեմ էլ սպասում։ Իրենք իրենց համար իրենց օրը լցնում են։ Թող մենք անուն չտանք ոչ մի օրվա, բայց ամեն օր գործ անենք»։
Նշենք, որ արդեն 7 ամիս է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների մայրերը նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածից որեւէ մեկ օր ընտրեն, եւ զոհերի հիշատակի օր նշանակեն, սակայն որեւէ արձագանք առայժմ չկա. Հիմա նրանք դժգոհում են, որ իշխանությունները, փաստորեն, ավելի շատ կարեւորել են հեղափոխությունը:
Այս թեմայի վերաբերյալ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այդքան վատ օրերը ցանկալի կլինի, որ շատ չլինեն օրացույցում. «Բոլորս այդ օրերը հիշում ենք, դա մոռանալ չի լինի»,- ասաց նա։