կարևոր
370 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-12 13:06
Քաղաքական

ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն շատ բան կկորցնի․ Մատվիենկո

ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն շատ բան կկորցնի․ Մատվիենկո

Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից անհիմն են և հանդիսանում են Ղարաբաղի համար պատասխանատվությունը կազմակերպության և Ռուսաստանի վրա բարդելու փորձ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Երևանը շատ բան կկորցնի։ Այս կարծիքն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ նման անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է՝ կրկին ընդգծում եմ, խստորեն համաձայն իր կանոնադրական փաստաթղթերի»,- ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պահպանել-չպահպանելու հարցը Երևանի իրավունքն է, սակայն եթե որոշումը բացասական լինի, ապա «Հայաստանը շատ բան կկորցնի»։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում սեփական ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից զրկելու մասին։