կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-03-08 10:39
Հասարակություն

Մարտի 8-ի ծագման պատմությունը. Կլարա Ցետկի՞ն, մարմնավաճառնե՞ր, թե՞ հրեաներ

Մարտի 8-ի ծագման պատմությունը. Կլարա Ցետկի՞ն, մարմնավաճառնե՞ր, թե՞ հրեաներ

Մարտի 8-ը, թվում է, սկզբնավորվել է աշխարհի ստեղծման օրվանից ի վեր, բայց մարդիկ կանանց հատուկ ուշադրություն են սկսել դարձնել 19-րդ դարի երկրորդ կեսերից միայն: Կանանց համար հատուկ տոն սահմանելու հստակ դրդապատճառների մասին չգիտի ոչ ոք, վարկածները մի քանիսն են: 



Աշխատավոր կանանց համերաշխության օր

ԽՍՀՄ տարիներին հստակ որոշել էին` Մարտի 8-ի տոնն առաջացել է «Դատարկ կաթսաների երթ»-ից: 1857 թ-ի այդ օրը Նյու Յորքի տեքստիլագործ կանայք բողոքում էին աշխատանքային վատ պայմաններից ու ցածր վարձատրությունից: Այնուհետ, ասում էին ԽՍՀՄ-ում, 20-րդ դարասկզբին՝ 1910 թ-ին, Կոպենհագենում ընթացող կանանց միջազգային ֆորումին ազգությամբ գերմանուհի կոմունիստ Կլարա Ցետկինն աշխարհին կոչ է անում տոնել Կանանց միջազգային օրը՝ Մարտի ութը: 

Ամենասկզբից տոնը կոչվում էր «Սեփական իրավունքների համար պայքարող կանանց համերաշխության տոն»: Իսկ հենց օրը՝ Մարտի 8-ը, ընտրվել էր այն տեքստիլագործ կանանց պատվին, որ որոշել էին գործադուլ անել, կամ գուցե չէին արել: Ավելի շուտ՝ գործադուլ արել են, բայց, հնարավոր է, որ նրանք բնավ էլ տեքստիլագործ կանայք չեն եղել: Իսկ թե ովքեր են եղել, դրա մասին փոքր-ինչ անց:

ԽՍՀՄ այս տոնը ներթափանցել է շնորհիվ Կլարա Ցետկինի ընկերուհու՝  Ալեքսանդրա Կոլոնտայի: Հենց նա է եղել Խորհրդային Միության բնակիչներին գերած այն «հզոր մտքի» հեղինակը, ըստ որի՝ «Առաջին իսկ պատահած տղամարդուն տրվելն այնքան հեշտ պետք է լինի, ինչպես մեկ բաժակ ջուր խմելը»:

Մարտի 8-ը ԽՍՀՄ-ում պաշտոնապես սկսվել է տոնվել 1921 թ-ից:

«Հրեա որբ աղջնակի ներբողը»

Երկրորդ վարկածի համաձայն՝ Ցետկինը ցանկացել է կանանց տոնը կապել հրեա ազգի պատմության հետ: Լեգենդի համաձայն՝ հրեա աղջնակը՝ Եսթերը, որ սիրահարված էր պարսից արքա Արտաքսերքսես Առաջինին, հրեա ժողովրդին փրկել է ոչնչացումից: Արտաքսերքսես արքան ցանկանում էր վերացնել հրեա ժողովրդին, բայց Եսթերին հաջողվում է սիրաշահել պարսից արքային ու այնպես անել, որ նա ոչ միայն չոչնչացնի իր ազգին, այլ կոտորի հրեաների թշնամիներին: Այստեղից էլ, ըստ ավանդապատումի, առաջ է եկել հրեաների տոնը՝ Պուրիմը:

Այդ օրը, ըստ հրական օրացույցի, եղել է Արդա ամսի 13-րդ օրը, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, համապատասխանում է փետրվարի վերջի ու մարտի սկզբի օրերին: Ամսաթիվն, այո, փոփոխվող է եղել, բայց 1910 թ-ին այն համընկել է հենց մատի ութի օրվա հետ:

Աշխարհի հնագույն մասնագիտության տեր կանանց մասին

1857 թ-ին Նյու Յորքում կանայք, իրավամբ, գործադուլ են արել, բայց նրանք ոչ թե տեքստիլագործ կանայք են եղել, այլ՝ մարմնավաճառներ: Վերջիններս նավաստիներից, որ օգտվել էին իրենց ծառայություններից, պահանջում էին վճարել իրենց գումարները:

1894 թ-ի մարտի 8-ին այդ մասնագիտության տեր կանայք կրկին ցույց են անում, բայց այս ժամանակ նրանք ոչ թե վճարի փոխհատուցում էին պահանջում, այլ՝ հավասար իրավունքներ: Նրանք ասում էին, որ իրենց ու շոր կարող կանանց իրավունքները պետք է հավասար լինեն: Նմանատիպ ցույցեր եղել են նաև 1895, 86 և 1910 թթ.-ին, երբ Ցետկինը որոշել էր այդ օրը Կանանց միջազգային օր հռչակել:

 

Ինչո՞ւ ներդրվեց Մարտի 8-ը

Մարտի 8-ը, ասում են պատմաբանները,  սոցիալ- դեմոկրատների հերթական քաղաքական քայլն էր: Իրենց իրավունքների համար կանայք մի քանի ցուցանակ էին վերցնում, կարգախոսներ գրում այդ ցուցանակների վրա ու քայլերթ կազմակերպում, և հասարակական հետաքրքրությունն ապահովված էր: 

Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավար Իոսիֆ Ստալինը նույնպես որոշեց կանանց մեծ տեղ հատկացնել հասարակության մեջ ու Մարտի 8-ը հռչակեց՝ որպես Կանանց միջազգային օր: Բայց քանի որ տոնի առաջացման նախապատմությունը չէր կարելի ասել ԽՍՀՄ բնակիչներին, հետևաբար՝ պատմությունը փոքր-ինչ խմբագրվեց. «մարմնավաճառուհի» եզրույթին փոխարինելու եկավ «տեքստիլագործ կանայք»-ը: Իսկ տոնի առաջացման իսկությամբ ոչ ոք այդպես էլ երբեք չհետաքրքրվեց: Եթե ժողովուրդների հայրն է ասել, հետևաբար՝ այդպես է պետք:

Սկզբնաղբյուրը` kp.ua

Վրույր Սևակ