կարևոր
24124 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-17 16:14
Արցախ Հասարակություն

Ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն որոշ անդամների նկատմամբ․ Արտակ Բեգլարյան

Ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն որոշ անդամների նկատմամբ․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկն պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ տարաբնույթ ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն որոշ ակտիվ անդամների նկատմամբ:

«Ինչ մեկնարկել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը՝ իր հանրային ճնշմամբ, հետևյալ վարքային դրսևորումներն են նկատվում ՀՀ իշխանությունների մոտ՝

1. Աղոտ ազդակներ են տալիս բնակարանային ու սոցիալական քննարկվող ծրագրերում որոշակի էական բարելավումներ կատարելու վերաբերյալ.

2. Փորձում են իրենց քարոզչամեքենայով լարվածություն առաջացնել Արցախի և Հայաստանի մեր հայրենակիցների միջև՝ կարիքների միջև հավասարության կեղծ նշան դնելով, զինծառայությունից խուսափելու կեղծ մեղադրանք ներկայացնելով, թեման զուտ ֆինանսական ներկայացնելով, Նախաձեռնությանը ներքաղաքական պիտակ կպցնելով և այլն: Իրականում, բոլոր այդ թեզերը կեղծ են և նպատակ ունեն մանիպուլացնել հանրային կարծիքը:

3. Մեկ էլ հանկարծ մարզպետները, համայնքների ղեկավարներն ու այլ տեղական պաշտոնյաներ ակտիվացել են՝ սկսելով հանդիպումներ իրենց պատասխանատվության տիրույթում բնակվող արցախցիների հետ: Այդ հանդիպումների ժամանակ նրանք որոշակի խնդիրներ են լուծում, շոշափում են տրամադրությունները և փորձում են հանրային քննարկման տպավորություն ստեղծել, որպեսզի հետո կասկածի տակ դնեն Նախաձեռնության լայն հանրային բնույթը և կանխեն մարդկանց ներառումը հետագա պայքարում: Ամեն դեպքում հանդիպումները ողջունելի են, եթե շարունակական են և արվում են մարդկանց հիմնախնդիրները լուծելու իրական նպատակով:

4. Տարաբնույթ ճնշումներ են նկատվում Նախաձեռնության որոշ ակտիվ անդամների նկատմամբ՝ միևնույն ժամանակ փորձելով շեղել Նախաձեռնության ուղղությունը և պառակտել այն:

Հ.Գ. հիշեցնում եմ, որ Նախաձեռնությունը կազմակերպում է հանրահավաք մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման նպատակով:

ՄԻԱՑԵ՛Ք, եթե մտահոգ եք Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ»,- գրել է Արտակ  Բեգլարյանը: