կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 14:13
Աշխարհ

Նյու Յորքի Times Square հրապարակում կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Նյու Յորքի Times Square հրապարակում կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 22-ին Նյու Յորքի հայտնի Times Square հրապարակում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Massispost-ը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր մարդիկ կհավաքվեն հրապարակում: Նրանց թվում կլինեն հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ, որոնք ելույթով հանդես կգան: 1.5 մլն հայերի հիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանություններից կպահանջեն պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Նշվում է, որ ցույցը կազմակերպվելու է «Վարդանի դուստրեր և որդիներ» հայկական միջազգային կազմակերպության, Հայկական ընդհանուր բարեգործական միության, Ամերիկայի հայկական խորհրդի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: