կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 13:10
Աշխարհ

Հետևեք ժողովրդի որոշմանը. Հոլանդիայի հայկական կազմակերպությունները ցույց կիրականացնեն երկրի խորհրդարանի մոտ

Հետևեք ժողովրդի որոշմանը. Հոլանդիայի հայկական կազմակերպությունները ցույց կիրականացնեն երկրի խորհրդարանի մոտ
Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ցույց տեղի կունենա Հաագայում` Հոլանդիայի խորհրդարանի հարակից հրապարակում։

Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Նիդերլանդներում ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սեպուհ Աբրահամյանը։ Նա նշեց, որ Հոլանդիայի կառավարությունը չի հետևում խորհրդարանի որոշմանը, որն արդեն երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Աբրահամյանը հայտնեց, որ ցույցի ընթացքում իրենք նամակ կփոխանցեն երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեին, որում հորդորում են հետևել ժողովրդի որոշմանը։