|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պարզվում է` Մայր Աթոռը գումար չի ծախսել Toyota մակնիշի 7 ավտոմեքենաների ձեռքբերման համար, դրանք եկեղեցուն նվիրաբերել է բարերար Սամվել Կարապետյանը (Տաշիրի Սամո). այսօր լրագրողներին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե վերջին տարում Մայր Աթոռը Toyota մակնիշի 7 ավտոմեքենա է ձեռք բերել` 309 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ:
«Այդ մեքենաները ձեռք բերելու համար Մայր Աթոռը որեւէ գումար չի ծախսել: Բարերարն ինքն է մեքենաները գնել եւ հատկացրել Մայր Աթոռին: Ծիծաղելի է մտածել, որ 6 հազար աշխատակից ունեցող Մայր Աթոռի համար մի քանի արտասահմանյան մեքենա ունենալը ճոխություն է»,- ասաց նա` հավելելով, որ եւս մեկ ուղեւորատար Toyota մեքենա Մայր Աթոռին նվիրաբերել է հոլանդացի մի ուխտավոր: