Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է, և այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է՝ գնալ ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման ու միաժամանակ վարկաբեկման ճանապարհո՞վ` նշանակելով Լիսկային, թե՞ «կրկին փորձել» այլ թեկնածուի՝անորոշ հեռանկարով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։