կարևոր
2875 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 09:36
Քաղաքական

Ինչո՞ւ Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Մեր տեղեկություններով՝ Մեղրյանին հրաժեշտ են տվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ կլինի հարկադիր կատարողը ծառայության ներսից որեւէ մեկը լինի, այլ ոչ թե համակարգից դուրս, օտար անձ:

Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին նշանակելով Արսեն Մարտիրոսյանին:

Ի դեպ, Մեղրյանը այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Նրա համար դա ապահովեց հենց Ռուստամ Բադասյանը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում