| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ Ermenihaber.am-ի` 2018-ին Թուրքիայում այլ պետությունների քաղաքացիների կողմից բնակարանների գնումն ավելացել է 78.3%-ով՝ 2017-ի 22234-ից հասնելով 39663-ի:
Օտարերկրացիները 2018-ին ամենաշատը նախընտրել են բնակարան ձեռք բերել Ստամբուլում՝ 14270: Գնված բնակարանների քանակով հաջորդը Անթալիան է՝ 7938, 3-րդը` Բուրսան՝ 2720, Անկարայում գնել են 2133 բնակարան:
Իսկ օտարերկրացիների կողմից բնակարանների գնման ամենամեծ աճը գրանցվել է հետևյալ նահանգներում՝ Սամսուն (253%), Անկարա (161%), Յալովա (91%), Բուրսա (85.5%), Սաքարիա (77.5%), Ստամբուլ (74.5%):
2018-ին Թուրքիայում ամենաշատը բնակարան են գնել իրաքցիները՝ 8205: Երկրորդը իրանցիներն են՝ 3652, երրորդը` Սաուդյան Արաբիայի քաղաքացիները՝ 2718, չորրորդը` ռուսները՝ 2197, հինգերորդը քուվեյթցիներն են՝ 2199, և 6-րդը`աֆղանստանցիները, որոնք գնել են 2084 բնակարան: