|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախագիծը վերաբերում է մարնածախ առևտրում կանխիկ դրամով վճարելու սահմանափակումների վերացմանը բոլոր այն դեպքերում, երբ խոսքը օտարերկրացիների կողմից ՀՀ-ում կատարվող գնումների մասին է, և ԱԱՀ գումարները վերադարձվում են նրանց:
«Այլ կերպ ասած` խոսքը վերաբերում է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «թաքս ֆրի» համակարգի գործունեության ընդլայնմանը, որի արդյունքում օտարերկրյա քաղաքացիներին վերադարձնում ենք ԱԱՀ-ն: Նպատակը մի կողմից շարժառիթն է, որ օտարերկրացիները գնումներ կատարեն ՀՀ-ում, մյուս կողմից` ՀՀ տնտեսվարողների գործունեությանը նպաստելը: Մինչ այժմ եղած սահմանափակումները և առավելագույն շեմերը վերացվում են ՀՀ-ում օտարերկրացիների կողմից գնումներ կատարելու մասով»,- ասաց փոխնախարարը:
Վախթանգ Միրումյանը հավելեց, որ դա կնպաստի առևտրի աշխուժացմանը: Մինչ այժմ վերադարձվել է 600 միլիոն դրամի ԱԱՀ, ինչը նշանակում է, որ կատարվել է 3 միլիարդ 600 միլիոն դրամի առևտուր: