Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում վերջերս հնչած այն տեսակետի մասին, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պետք է «նախապատրաստել խաղաղության»:
Համբարյանի կարծիքով` հանրությունը ճշգրիտ գնահատական տալու համար գործընթացի թափանցիկության կարիք ունի, և առանց թափանցիկության այդպիսի կոչերը նման են հետևյալին՝ դու կարող ես ինձ վստահել, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանաս:
«Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ այս հարցերի պատասխանները՝
-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներն» ընթացիկ բանակցությունների համար հիմք են,
-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,
-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,
-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,
- ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք` երկրորդական,
-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,
-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,
-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,
-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:
Նա նշել է, որ պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:
«Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-նշել է նա Համբարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սուր կերպով արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ նախագահների` «կեղմերին խաղաղության նախապատրաստելու» հայտարարությանը` այն «հիմարների համաձայնություն» որակելով: