կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 20:35
Հասարակություն

Հռոմի Պապը Ս․ Ծննդյան ամենամյա ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Հռոմի Պապը Ս․ Ծննդյան ամենամյա ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին
Հռոմի Պապն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, այս մասին գրված է Սուրբ Աթոռի Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
 
«Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։
 
Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»։