|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի զինվորները հարվածներ են հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին` ի պատասխան Գոլանի բարձունքները հրթիռակոծելու փորձին. հայտնում է РИА Новости-ն` բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Հրթիռակոծության թիրախ են դարձել իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանանման օբյեկտները, զենքի պահեստները, որոնք գտնվում են Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում, հետախուզության իրանական կենտրոնը և մարզական ճամբարը:
Նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը, ի պատասխան, տասնյակ զենքիթային հրթիռներ են արձակել: Արդյունքում` իսրայելցիները, իրանական օբյեկտներից բացի, գրոհել են սիրիական մի քանի հակաօդային մարտկոցներ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան: