Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը և Ռուսաստանը իրավահավասար ինքնիշխան պետություններ են և Ադրբեջանի հետ վերջնագրի տոնայնությամբ խոսելը անթույլատրելի է ու լիովին հակասում է դիվանագիտության էթիկական նորմերին: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որն արվել է ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը. հայտնում է Haqqin.az-ը:
«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ միայն 2018-ին Ադրբեջան է այցելել է ՌԴ 880 հազար քաղաքացի»,- նշվում է փաստաթղթում:
«ՌԴ ԱԳՆ-ի անբացատրելի համառությունն այդ հարցում դժվար է հասկանալ, և դա հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հիմքին»,-նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան բացատրություններ է սպասում Բաքվից` հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու յուրաքանչյուր միջադեպի հետ կապված: Նշվում էր, որ ՌԴ ԱԳՆ-ն ծանոթացել է իրենց` համապատասխան հարցով նամակին Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին և մեկնաբանության տոնայնությունը դիվանագիտական պատշաճության շրջանակից դուրս է համարում:
«Ոչ պակաս հարցեր է առաջացնում մեկնաբանության բովանդակությունը, որի պահանջն է չուռճացնել Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության թեման, որն իբր փոքր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին»,- ասվում էր հայտարարությունում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` նման մոտեցումն անընդունելի է:
«Գործի հետ կապ չունեցող մտորումների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություններ ռուսաստանցիների հետ կապված ցանկացած միջադեպի վերաբերյալ»,- նշվում էր հայտարարությունւոմ:
Հայտարարությունում բերվել են որոշ օրինակներ, թե ինչպես են ՌԴ քաղաքացիներին արգելել մուտք գործել Ադրբեջան:
Վերջում նշվում էր, որ, ադրբեջանական կողմի բովանդակային արձագանքից կախված, կորոշվեն հետագա քայլերը:
Ադրբեջանն ակնկալում է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչից, որ նա մեծացնի ջանքերն իր քաղաքացի Դիլհամ Ասքերովին ազատ արձակելու համար, որ գտնվում է հայերի մոտ «գերության մեջ»: Այդ մասին ասել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` ՌԴ քաղաքացի Մարատ Գալստյանին ՌԴ վերադարձնելու մասին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Լավրովի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ «Շանթ»-ի լրագրողը հետաքրքրվեց` ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանն Ադրբեջանում արդեն 2 տարի շինծու մեղադրանքով կալանավորված` ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանի արտահանձման հարցով:
Լավրովը պատասխանեց, որ օտար երկրում բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը մշտապես բարձրացվում է երկկողմ շփումների ժամանակ, և հենց այդ թեման վերջերս քննարկվել է Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ:
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով հասնել բոլոր կողմերին ձեռնտու արդյունքի և վերադարձնել հայ քաղաքացուն Ռուսաստան»,- ասաց նա: