ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Մարկ Թոները պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի մեղադրանքներին, թե «ԱՄՆ-ն աջակցում է ԴԱԵՇ-ին և նրա մյուս թևերին»:
Նշենք, որ Էրդողանը պնդել է որ ԱՄՆ-ը Սիրիայի Ալ Բաբ քաղաքում աջակցում է ԻՊ-ին, նաև ասել, որ իրենք ունեն տեսագրության, լուսանկարի և այլ տեսքով ապացույցներ:
Ըստ Demokrathaber-ի՝ Թոները հերքել է Էրդողանի պնդումները՝ «ծիծաղելի» որակելով նրա մեղադրանքները: ԱՄՆ ԱԳՆ խոսնակը շեշտել է նաև, որ Էրդողանի հնչեցրած մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: