|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի դրությամբб ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, ինչպես նաև Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ջաջուռ գյուղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: