|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 25 տան մոտակա այգում հայտնաբերվել է արկ (տեսակը չի հաջողվել պարզել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Առաջին բանակային կորպուսի ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել են անվտանգ տարածք: