|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հունվարի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: