կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-03 13:12
Աշխարհ

Նոր տարվա ամենատարօրինակ ավանդույթները՝ աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարվա ամենատարօրինակ ավանդույթները՝ աշխարհի տարբեր երկրներում

Ռումինիա

Կենդանիների շշուկ. անասնապահները փորձում են լսել իրենց կենդանիներին՝ հասկանալու համար` գալիք տարին հաջո՞ղ է լինելու, թե՞ ոչ:

Էկվադոր

Ճամպրուկով զբոսանք. եթե տվյալ տարում մարդիկ չեն հաջողեցրել ճանապարհորդել իրենց երազած երկիրը, ապա վերցնում են դատարկ ճամպրուկն ու քայլում քաղաքում՝ երազելով հաջորդ տարի իրենց երազանքն իրականություն դարձնելու մասին:

Ռուսաստան` Սիբիր

Ստորջրյա ծառատունկ. տոնածառը տնկելու համար սուզվում են Բայկալ լիճը: Սա հիմնականում անում են մասնագետ սուզորդները:

Իսպանիա

Խաղող ուտել. մարդիկ Նոր տարվա առաջ վայրկյանից`ժամացույցի զարկերին զուգահեռ, խաղողի հատիկներ են ուտում` 12 հատ:

Հարավային Աֆրիկա

Իրերը պատուհանից դուրս են նետում. այս ավանդույթի համաձայն՝ մարդիկ պատուհանից դուրս են նետում անցանկալի իրերը՝ նոր տարում նորերը ձեռք բերելու միտումով: Իտալացիները նույնպես ունեն այս ավանդույթը: