|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայում շարունակվում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։
Ըստ DW-ի` հայտնի է դարձել, որ հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, իսկ 46-ը՝ Ստամբուլում։
Ընդհանուր առմամբ, ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, նրանցից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։ Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15.153 զինվորական։