կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 14:04
Տարածաշրջան

Թուրքիայի բանակից գյուլենականության մեղադրանքով հեռացվել է 7655 զինվորական

Թուրքիայի բանակից գյուլենականության մեղադրանքով հեռացվել է 7655 զինվորական

Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով  երկրի զինված ուժերի համակարգից  հեռացվել է 7655 հոգի. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ նրանցից 150-ը գեներալներ և ծովակալներ են, 4287-ը՝ սպաներ: Եվս 786 հոգուն ժամանակավորապես հեռացրել են զբաղեցրած պաշտոններից:

Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի  պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ համակարգից հեռացված զինվորականները հիմնականում  ծառայում էին ցամաքային, ռազմածովային և օդային ուժերում:

Վերոնշյալ հեռացված 7655 հոգուց 4801-ը ծառայում էին ցամաքային ուժերում, որոնցից 87-ը՝ գեներալ: Ռազմածովային ուժերից հեռացվել է 1102  հոգի, որից 31-ը՝ ծովակալ: Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերից 1752 հոգի, որից 32-ը՝ գեներալ: