կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 13:46
Քաղաքական

Ժողովրդի կամքն անքննելի է, եւ մենք ընդունում ենք այն. «Սասնա ծռեր»

Ժողովրդի կամքն անքննելի է, եւ մենք ընդունում ենք այն. «Սասնա ծռեր»

Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի: Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցության ուղերձում՝ ուղղված իրենց աջակինցներին ու ընտրողներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ եւ ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի եւ մեր կուսակցությանը ձայն տալու համար։

Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքը անքննելի է եւ մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը եւ ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը։

Բարի երթ բոլորիս»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում «Սասնա ծռեր» կուսակցությունը 2 տոկոսից քիչ ձայն է հավաքել եւ չի անցել խորհրդարան: