կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 15:21
Իրավական

Վարչապետի գործողությունները դատավորի համար անքննելի են․ այդ հիմքով բացարկ ենք ներկայացրել․ Ալումյան

Նախորդ դատական նիստին իմ կողմից բացարկ էր հայտարավել դատավորին, որովհետև դատավորի անձը որոշեվել էր, ոչ թե համակարգչային մակարգրման եղանակով, ինչպես ՀՀ դատական օրենսգիրքն է նախատեսում, այլ դատարանի նախագահի միանձնյա որոշմամբ։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետությանի։

«Բացարկի միջնորդությունը մերժվել է բայց երբ նայում ենք բացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը, ոչ մի բան ասված չէ բացարկի բուն  թեմայի վերաբերյալ։ Դատավորը բացարկը մերժելու որոշման մեջ քնարկում է, թե արդյո՞ք հիմքեր կան կասկածելու իր անաչառության վերաբերյալ, թե՝ ոչ, բայց անաչառության հարց բացարկի մեջ բարձրացված չէր։ Այդ հայտարարությունը ներկայացված դատարանին»,-ասաց Ալումյանը։

Փաստաբանը հայտենց, որ  դատական նիստին քննարկման առարկա է դարձել նաև, թե արդյոք ՀՀ անունից հանդես եկող փաստաբանն ունի այդ իրավունքը, թե՝ ոչ։

«Լիազորագիրը տրված էր կոպիտ խախտումով, այսինքն՝ լիազոարգիրը տրված էր ՀՀ վարչապետի  կողմից, որը թեպետ իրավունք ունի ՀՀ-ի անունից հանդես գալու, այդ թվում լիազորելու, բայց տվյալ դեպքում վարչապետը լիազորել էր հանդես գալու փաստաբանին ոչ թե ՀՀ անունցից այլ ՝ վարչապետի անունից, իսկ այս դատավարությունում վարչապետը պատասխանող չէր, պատասխանող էր ՀՀ-ն։ Դատավորը հայտարարեց աբսուրդային մի բան, որ իբր մենք ՀՀ-ին ներգարվել են որպես պատասխանող, մի հատ էլ պետք է նշեինք, թե որ մարմինը պետք է գա դատարան, այսպիսի պահանջ օրենքում չկա։ Դատարանը գնաց ամեն ինչին, անգամ օրենքը աղավաղելուն, զուտ, որ արդարացնի այդ լիազորագրի բովանդակությունը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։