կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 12:22
Քաղաքական

Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակներում, հանգիստ, խաղաղ. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակներում, հանգիստ, խաղաղ. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

Ընտրություներն անցել են միջազգային ստանդարտների համապատասխան, ազատ ընտրություն է եղել, ընտրատեղամասային հանձնաժողովներում հանգիստ աշխատել են. այսօր լրագրողներին հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Պետական մարմիները հնարավորություն են տվել քաղաքացիներին ազատորեն արտահայտելու իրենց կամքը, ամեն ինչ անցել է օրնենքի շրջանակներում, հանգիստ, խաղաղ»,-ասաց նա և հավելեց, որ այն տեղամասերում, որտեղ իրենց դիտորդներն են եղել, խախտումներ չեն արձանագրվել: Նա հայտնեց, որ ինքը եղել է 18 ընտրատեղամասում, որոնցից 5-ում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են եղել:

Սլոբոդան նշեց, որ թեև առավոտյան ընտրողների մասնակցության պասիվություն էր նկատվում, սակայն կեսօրից հետո մարդկանց հոսքն ընտրատեղամասեր մեծացել է, ինչը նշանակում է, որ մարդիկ շահագրգռված են ընտրություններով:

Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ ընտրակաշառքների վերաբերյալ փաստեր չեն արձանագրել, իսկ բռնությունների վերաբերյալ ահազանգերով ոստիկանությունը զբաղվում է:

Նա ընդգծեց, որ իրենց զեկույցը նախնական է, վերջնական կարծիքը կհրապարակեն ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: