կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-09 09:46
Քաղաքական

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են hանրապետության բոլոր ընտրատեղամասերը: 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779 մարդ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ`

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
3. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8. «Մենք» կուսացությունների դաշինք
9. «Օրինաց երկիր» կուսակցություն
10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն