|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Միլանում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ. հայտնում է minval.az կայքը:
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ նա առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի գնահատման առաքելություն իրականացնել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարները, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի համագործակցության հնարավորությունները:
Մամեդյարովը Գրեմինգերին տեղեկություններ է հաղորդել դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն բավականին արդյունավետ է եղել: