|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին այսօր Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը։
«Տեսեք` կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև, որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել: Նման պարագաներում ի՞նչ պետք է անենք` հյուրանոցը պետք է հանվի հրապարակային աճուրդի: Հյուրանոցը գնահատում են 10-15, նույնիսկ` 20 մլն դոլար: Վաճառքից հետո այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (Տեսանյութ)