Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում գրեց:
Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել է ԱԻՆ-ում, եւ որին նախկին նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքից ազատել էր ենթակաների հետ կոպիտ վարվելու, անբարեկիրթ խոսելու համար:
ԱԻՆ աշխատակիցները հերթական միջադեպը ձայնագրել էին ու ներկայացրել Տոնոյանին, վերջինս էլ Ցոլակյանին հորդորել էր աշխատանքից ազատելու դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ցոլակյանը հերքել է այդ միջադեպը` ասելով, որ ինքն ԱԻՆ-ից սեփական դիմումի համաձայն է ազատվել: «Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում