|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:
ԱԱԾ հաղորդագրությունից մեկուկես ամիս անց այս գործից որեւէ նորություն չկա: Ավելին՝ Ավետիսյանը ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլեւս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այդ գործը: Բնականաբար, մեծ գումարների միջոցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: