|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 07։40-ի սահմաններում 62-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ եւ Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել դրանք և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` զոհեր եւ վիրավորներ չկան։ Վթարի հետևանքով նշված հատվածում խցանում է տեղի ունեցել:
Ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր վարորդներին հեռացնում դեպքի վայրից, քանի որ շատ վարորդներն էլ, ղեկը թողած, հեռախոսներով նկարում են կողաշրջված «ԿամԱԶ»-ը։
Վթարի մասին տեղեկությունը հաղորդվել է «Սանիթեք» ընկերությանը, որ դեպքի վայր ժամանեն «Սանիթեք»-ի աշխատակիցներն ու հատուկ լուծույթով ու ջրով կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։