կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 23:22
Հասարակություն

Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Խաչիկ գյուղի հանքի տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 63-ամյա Սուրիկ Խ․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։