կարևոր
2806 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-27 09:30
Քաղաքական

Ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց...․ «Փաստ»

Ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը:

Ասենք, ինչո՞ւ միայն Փաշինյանի: Նաև՝ նրա «պայմանագրային» կուսակցության նկատելի դեմքերի հայտարարությունները, ասածները, պնդումները: Օր չի անցնում, որ նրանց ստերը չբացահայտվեն: Նիկոլ Փաշինյանը ստի նախադասությունը դեռ նոր ավարտած, հաջորդում են հերքումն ու բացահայտումը: Ժողովրդական խոսք է՝ ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ: Բայց այստեղ... «բայց»-եր կան: Բանն այն է, որ չեն հասցնում հերքել կամ բացահայտել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում կամ նորից, ավելի ճոխացրած տարածում նախկին՝ արդեն ոչ մեկ անգամ հերքված սուտը: Ի՞նչ եք կարծում՝ ինքը չգիտի՞, որ ստում է, որ կեղծում կամ նենգափոխում է փաստեր, եղելություններ: Լավ, ենթադրենք, նրա անվան խմբակցության որոշ անդամներ չգիտեն, բացառիկ անտեղյակության մեջ են, այսպես ասած՝ ինչ ձեռքները տալիս են, հնազանդ, երբեմն առանց հասկանալու կարդում են (ենթադրենք):

Բայց ինքը գիտի, չէ՞, որ ստում է: Ինչպե՞ս չիմանա, եթե դա հատուկ է անում: Կանխամտածված: Մինչ այս, մինչ այն, այդ սուտը տարածվում է: Մինչ դուք (մենք) ընկնում եք այդ մեկը բացահայտելու ետևից, տարածվում է երկրորդ սուտը, հետո՝ երրորդը, չորրորդը: Ինքը նաև շատ լավ գիտի, որ ցանկացած սուտ անհամեմատ արագ ու շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելին՝ հերքումներով էլ է տարածվում: Իսկ որոշակի թվով մարդիկ «ականջ են կախում» այդ ստերին: Ստի քաղցրությունը դուրեկան թմբիր է, իսկ ճշմարտության դառնությունը դաղում է: Գուցե ստի ու ինքնախաբեության մեջ ավելի հեշտ է ապրել: Բայց դա երևի մինչև այն պահը, երբ վրա է հասնում դաժան իրականությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում