Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Իջևան) ընթանում է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս պահին դատարանը լսում է տուժող ճանաչված Գրիշա Քոքոբելյանին։ Դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանը հարցեր ուղղեց Գրիշա Քոքոբելյանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի գլխավորությամբ, բեկանել է դատարանի որոշումը և Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը, որը կիրառվել էր 2025 թ. հունվարի 22-ին, վերստին փոխարինել կալանավորմամբ:
Նաև հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած՝ նա ազատազարկված էր։ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որի հենքի վրա կարող են մեղադրել Սուրեն Մանուկյանին, առավել ևս նրան ազատազրկեն տևական ժամանակով։