|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում այցով գտնվում է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը: Նա արդեն հանդիպում է ունեցել երկրի նախագահի, ՊՆ ղեկավարի և այլ պաշտոնական անձանց հետ: Լիբերմանը հասցրել է նաև այցելել Շեհիդների ծառուղի: Նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի, վարչապետի հետ:
Haqqin.az-ը, Իսրայելի ՊՆ-ում աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Լիբերմանի այցի կտևի մինչև երկուշաբթի` սեպտեմբերի 17-ը:
Ըստ կայքի` նման երկար աշխատանքային գրաֆիկը վկայում է բանակցությունների ռազմավարական բնույթի և այն մասին, որ Իսրայելի կառավարությունը հատուկ ուշարություն է դարձնում տարածաշրջանում աշխահաքաղաքական գործընթացներին, մասնավորսպես` Ադրբեջանին վերաբերող:
«Սակայն Լիբերմանի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ անցնում են փակ դռների հետևում: Եվ մեկնաբանել այդ այցի արդյունքները վաղաժամ է»,- նշում է կայքը: