|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի «Խերես» գինու գործարանի էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17:49-ին, մարվել՝ 18:05-ին: Էլեկտրական ենթակայանում այրվել են էլեկտրական հաղորդալարերի բաշխիչ երկու վահանակ, բարձր լարման երկու տրանսֆորմատոր և տանիքը՝ 150 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: