|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքը սկսեց երթով, որը մեկնարկեց Էրեբունի թաղամասի Արցախի փողոցից: Սա այն վայրն է, որտեղից Նիկոլ Փաշինյանը ոստիկանություն էր տարվել, ապա մեկ օր անց` ազատ արձակվել:Փաշինյանի հանրահավաքը կառավարության գործունեության 100 օրն ամփոփելու նպատակով է հրավիրվել:
Նախքան Հանրապետության հրապարակ մտնելը, Նիկոլ Փաշինյանը մտավ կառավարության շենք, ապա կես ժամ անց դուրս եկավ ու ժամանեց Հանրապետության հրապարակ:
Նշենք, որ Փաշինյանի երթին են միացել կառավարության անդամներից մի քանիսը, և անդամներ` բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նախարարներից ներկա չեն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Լուսավոր Հայաստան»-ի անդամ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ քվոտաներով նշանակված նախարարները: