|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հանրապետության տարածքում` օգոստոսի 1-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում ` օգոստոսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։