Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է անձին առևանգելու մեղադրանքով հետախուզվող քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, նույն ինքը՝ Վստրեչի Ապերը:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող` 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս հունիսի 18-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Վարդանյանի էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: