Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Oրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում` մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը:
EcoNews.am-ը հայտնում է, որ այսօր Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներից ահազանգ է ստացել, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերևա, որ աշխատում է»,- ասել է բնակիչներից մեկը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ, ով մեզ հայտնեց, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անձամբ այս պահին գտնվում է «Արմօյլ» ՓԲԸ գործարանի տարածքում՝ ծանոթանալու խնդրին: Տեսչական մարմնի աշխատանքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Նյութի աղբյուրը` Econews.am