|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը հունիսի 27-ին էր նշանակվել այս պաշտոնում:
Վերջերս «Ֆեյսբուք»-ում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, եւ ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին: Դրանից հետո Արզումանյանը հրավիրվեց վարչապետի մոտ՝ բացատրություն տալու: Հավանաբար, սա էլ հանդիսացել է հրաժարականի պատճառը: