կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 11:41
Հասարակություն

Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարոտը

«Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի», - ասում էր Կարոտը։ «Շահումյանից հետո, – շեշտում էր հերոսը, – Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»։ Իր խոսքը ավելի համոզիչ ու ազդեցիկ դարձնելու և ընկերներին առավելագույնս վճռականություն ու հաստատակամություն հաղորդելու նկատառումով հավելելով`. «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»։ 

* * *

Կարոտ

Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:

Կարոտն Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին: 1989 թվականից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թվականին նրա խումբը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը:

Կարոտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի և Հրաչ Մուրադյանի հետ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թվականի ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում ենԳետաշենի` ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Սիմոն Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը համալրելու համար Կարոտի խումբըտեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր: 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռոշյանի ջոկատը, Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ, մեկնում է Շահումյան ու տեղիինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:

Կարոտն այդ օրերին հավատով կրկնում էր. «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա»:

1992-ի հունիսի 13-ին ադրբեջանցիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսականհատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի դեմ մղված անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներումարդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամնահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ուպայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը:

* * *

Կարոտի հիշատակին նվիրված երգում ասվում է.

«ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնասսուրը ձեռքիդ՝ հայրենի օջախ դառնաս»: