|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հունիսի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 71ա հասցեում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) և «Opel Vectra B» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Գ. Դ.-ին (ծնված 2003 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Դ.-ինը՝ կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: