Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ավտոտնակի տանիքից շրջվել է ցած, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոտնակի տանիքից Lexus GX470 մակնիշի (վարորդը՝ Ա. Թ. ծնված 1988 թ.) ավտոմեքենան շրջվել է ներքևում կայանած Opel Astra մակնիշի (վարորդը՝ Գ. Յ. ծնված 1962 թ.) ավտոմեքենայի վրա:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Lexus GX470-ի վարորդը, ուղևորները՝ Տ. Մ.-ն (ծնված 1991 թ.) և Է. Թ.-ն (ծնված 2016 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել Lexus GX470 ավտոմեքենան (հոսանքազրկվել է քաղաքացիների ուժերով):