Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ:
Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը վարչապետին ասաց, որ չափազանց կարևոր է անել այնպիսի ներդրումներ, որոնց շնորհիվ թատրոնը կդառնա մշակութային տաճար, և նշեց, որ առաջարկություն ունի: «Թիֆլիսում կառուցում են նոր հայկական թատրոնի շենք, քանի որ մեր հարևան վրացիները սովորություն ունեն նույնիսկ հայկական եկեղեցին դարձնել իրենցը: Մեծ վտանգ կա այդ թատրոնի շենքի կապակցությամբ, առաջին մի քանի ամսում թատրոնի դահլիճները կլցվեն, այնուհետև վրացիները դատարկված դահլիճներն իրենցով կանեն, իրենք ներկայացումներ կցուցադրեն: Առաջարկում եմ, որ ամեն շաբաթ-կիրակի ավտոբուսներով մարդկանց Երևանից, Վանաձորից, Գյումրուց տանենք` այդ ներկայացումները նայեն, որպեսզի այդ վտանգից զերծ մնանք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մայիսի 30, 31-ին Վրաստանում է լինելու պաշտոնական այցով և այնտեղ կբարձրացնի նաև մշակութային խնդիրները, եթե կան այդպիսիք: «Բայց ես կարծում եմ, որ Դուք բարձրաձայնում եք տեղի թատրոնի խնդիրը: Եթե Երևանից, Վանաձորից, Գյումրուց գնան Վրաստան` ներկայացում բեմադրելու, տեղի թատրոններում ի՞նչ ցուցադրեն, երևանցին ո՞ւր գնա, ավելի լավ չէ՞ անել այնպես, որ թիֆլիսահայը ուզենա այցելել Թիֆլիսի թատրոն: Պետք չէ ինչ-որ օպերացիաներ իրականացնել թատրոնի դահլիճ լցնելու համար, մինչդեռ պետք է անել այնպես, որ դա դառնա խիստ սովորական երևույթ: Պետք է տրամադրություն փոխել երկրում, պետք է այսպիսի բաց քննարկումներ լինեն, որ, կոպիտ օրինակով, ինչպես սվոորեցնում են երեխային, որ գետնից չի կարելի բան վերցնել ուտել, այնպես էլ սովորեն, որ պետք է թատրոն այցելել: Ես կարող եմ հայտարարել, որ մեր երկիրն ունի մշակութային կյանք ու կարող է մշակութային բավարարվածություն պարգևել հանդիսատեսին»,-ասաց վարչապետը: