Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։
Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։
Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։
Խօսքի ազատութեան արգելակողները Դաշնակցութեանը ամբաստանում են խօսքի ազատութեան ոտնահարումով։
Իրանց կազմակերպական գործերը միահեծանութեամբ վարողները Դաշնակցութեանը պիտակաւորում են մենատիրութեաբ։
Իրանց գրպանի շահի համար որեւէ կառավարութեան հետ գործակից եւ մեղսակից դառնալու պատրաստ մարդիկ Դաշնակցութեանը վերագրում են իրանց յետին նպատակները։
Իրանց սեփական շրջանակներում տիւ ու գիշեր կաշառակերութեամբ յղփացողները փորձում են Դաշնակցութեանը պիտակաւորել կաշառակերութեամբ։
Հայ կեանքից ներս յատուկ տեսակ են այս մարդիկը։ Այնպիսի տեսակ, որ մինչեւ իսկ լծուել է Հայկական Ափիւռքը պառակտելու եւ թուլացնելու առաքելութեան՝ օտարոտի յանձնարարականով։
Ախր, հերիք է։ Արժանապատուութիւն չունէ՞ք։ Աւելի ճիշդ, քաջութիւն չունէ՞ք։
Ձեզ պէս խրտուիլակներ շատ է տեսել Դաշնակցութիւնը։ Ձեզմով երբեք էլ չէ մտահոգուած Դաշնակցութիւնը։
Ձեր նման մարդիկ օտարածին դրամանիշով սնանողներ էք։ Շարունակէ՛ք սնանիլ։
Դաշնակցութիւնը սնանում է Հայաստանի անվտանգութեամբ եւ հայրենի ժողովրդի բարգաւաճութեամբ։ Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքի անկախութեան պահպանումով եւ ժողովրդավարութեան ամրապնդումով։ Դաշնակցութիւնը սնանում է Արցախի անկախութեամբ եւ Արցախեան հողատարածքների պաշտպանութեամբ։ Դաշնակցութիւնը սնանում է Սփիւռքի անքակտելիութեամբ եւ գաղթօճախների քաղաքականացումով։ Եւ տակաւին Դաշնակցութիւնը սնանում է հայրենական հողատարածքների ազատագրումով։
Դուք սնանում էք ռուբլիով, տոլարով կամ որեւէ այլ օտար դրամանիշով։
Լաւ իմացէ՚ք։ Դաշնակցութիւնը սնանում է միայն միացեալ Հայաստանով, ամբողջական Հայութեամբ, եւ միակամ ու պահանջատէր Սփիւռքով։
Սեդօ Պոյաճեան
Մայիս 15, 2018
Լոս Անճելըս